Citroen ընկերության DS ապրանքանիշը ներկայացրել է E-Tence էլեկտրական կոնցեպտ մեքենան: Կուպեի ցուցադրությունը տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում մարտի սկզբին:
Մեքենայի նախատիպն ունի 4.12 մ երկարություն, 2.08 մ լայնություն, իսկ բարձրությունը 1.29 մ է: Սպորտային մեքենան երկլծականի ծածկ ունի առջեւից եւ հետեւից:
Նորարարությունն ունի էլեկտրական շարժիչ, որը զարգացնում է 402 ձիաուժ հզորություն: Շարժիչը սնուցվում է լիթիում-իոնային մարտկոցներից, որոնց տարողությունը կազմում է ժամում 53 կիլովատ: DS E-Tence-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանից էլ արագ, իսկ առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Մարտկոցը բավականացնում է 360 կմ, հայտնում է Motor-ը:
Նախատիպը պատրաստվել է Citroen Divine DS հեչբեքի ոճով, որը ցուցադրվել էր 2014թ. Փարիզում:













