Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի ղեկավարած պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է ՀՀ ոստիկանություն, որտեղ ծանոթացել է համակարգում ընթացող բարեփոխումներին:

ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր գասպարյանը ներկայացրել է Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ընթացքն ու արդյունքները: Նոր համակարգի նպատակն է ունենալ ոստիկաններ, որոնք համայնքի անդամ են, աշխատում են համայնքում եւ հանուն համայնքի:

Կանադացի հյուրերը ծանոթացել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի աշխատանքին: Հրեշտակների գումարտակը հասարակական կարգի ապահովման ոլորտում նոր խոսք է ոչ միայն հայ ոստիկանների համար: Հյուրերը ծանոթացել են գումարտակի առօրյային, ցուցադրական վարժանքներին:

Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի ղեկավարած պատվիրակության անդամներն այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: