Bell & Ross ֆրանսիական ժամագործական ընկերությունը ներկայացրել է AeroGT անունը կրող սպորտային մեքենայի նախատիպը: Կուպեի շնորհանդեսը տեղի է ունեցել Baselworld 2016 ցուցահանդեսում, հայտնում է Motor-ը:
Կուպեն ունի 4.7 մ երկարություն, 1.1մ բարձրություն: Սուպերքարն ունի 8 մխոցանի երկտուրբո շարժիչ՝ 4.2 լ ծավալով: Մեքենան զարգացնում է 610 ձիաւոժ հզորություն, իսկ փոխանցման տուփը 8-աստիճանի է եւ ռոբոտացված: Մեքենայի առավելագույն արագությունը 315 կմ/ժ է:















