Բրազիլական Vale ընկերության նախկին նախագահ Ռոջեր Անյելիի ինքնաթիռն ընկել է Սան Պաուլուի բնակելի տների վրա: 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ Անյելին:
Ինքնաթիռը կործանվել է քաղաքի Կամպու դի Մարտի օդանավակայանից թռիչք կատարելուց կարճ ժամանակ անց: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Globo-ն:
56-ամյա գործարարից բացի, օդանավում են եղել նաեւ նրա կինը, երկու որդիները, փեսան եւ հարսը, ինչպես նաեւ օդաչուն: Բոլորն էլ զոհել են: Ընտանիքը մեկնում էր Ռիո դե Ժանեյրո՝ հարսանեկան արարողության մասնակցելու համար:
Օդանավի կործանման հետեւանքով երկու բնակելի տուն է վնասվել: Բնակիչները՝ այդ թվում երեխա, տարհանվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:











