Ամերիկյան Դոջ-Սենթր քաղաքի (Միննեսոտայի նահանգ) տասնմեկամյա բնակիչը շինհրապարակից բետոնխառնիչ է գողացել եւ ավելի քան մեկ ժամ շրջել քաղաքում ու շրջակայքում:  Ոստիկանները հետապնդում են կազմակերպել պարեկային ուղղաթիռի ներգրավմամբ, որը տագնապի ազդանշանով օդ է բարձրացվել նահանգի մայրաքաղաքից` Միննեապոլիսից, հայտնում է Fox-ը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` մարտի 20-ին, տեղի ժամանակով ցերեկվա երեքին: Ինչպես պարզաբանել են ականատեսները, երեխան բետոնխառնիչ է գողացել, երբ բանվորը հեռացել է բեռնատարից, առանց հանելու բանալիները: Հետո 11-ամյա առեւանգիչը գնացել է մեքենայով շրջելու Դոջ օկրուգում: 

Տղան մի քանի անգամ դուրս է եկել արագընթաց մայրուղիներ եւ, ինչպես ասել են ոստիկանությունում, հրաշքով վթարի չի ենթարկվել: Հետապնդման արագությունը հասել է ժամը 112 կմ-ի, ընդ որում վնասվել է երկու պարեկային մեքենա, իսկ օրինախախտին չի կանգնեցրել նույնիսկ փշաժապավենը: 

Դոջ Սենթրի բնակիչները տեսել են, որ տղամարդն առնվազն վեց անգամ մտել է քաղաք եւ դուրս է եկել: Ականատեսները պնդում են, որ բեռնատարի ղեկին տղան ուրախ տեսք ուներ, ժպտում էր եւ բղավում: Արդյունքում ոստիկանները բետոնխառնիչը փակուղի են քշել, տղան ցատկել է խցիկից եւ սկսել է փախչել, բայց բռնվել է: 

Օրինախախտին պատիժ է սպառնում, նրան կարող են տեղավորել անչափահասների համար ուղղիչ հաստատությունում: