Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 25-ին, վերջին հրաժեշտը տվեցին հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին (ֆոտոռեպորտաժ):

Գեղամ Գրիգորյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քաղաքական եւ մշակութային գործիչներ:

Գեղամ Գրիգորյանին թատրոնի շենքից դուրս բերեցին ծափահարություններով: Նրան կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում: