ԱՄՆ-ի կառավարական լաբորիատորիան պատրաստվում է փորձարկել իր տեսակի մեջ եզակի, 1 մլն դոլար արժողությամբ համակարգիչը, որը կարողանում է ընդօրինակել մարդու ուղեղը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Համակարգիչը 16 միկրոպրոցեսոր, ինչպես նաեւ TrueNorth չիպ ունի, որը նախատեսված է արհեստական ինտելեկտի աշխատանքի համար: Այդպիսի հզորությունները թույլ են տալիս մեքենային խորը գիտելիքներ փոխանցել, այդ թվում՝ սովորեցնել ընդօրինակել մարդու ուղեղի աշխատանքը:

Չիպը կոմերցիոն նպատակներով կարող է կիրառվել ոչ շուտ, քան 5-7 տարի անց, սակայն առաջիկա փորձարկումը կարեւոր փուլ է դրա զարգացման առումով: