Նյու Յորքի ավտոշոուի ժամանակ այրվել է Porsche 911 Turbo մեքենան։ Fox News-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել ցուցահանդեսի ստորին հարթակում, որտեղ կազմակերպվել էր պատվերով արտադրված թանկարժեք մեքենաների ցուցադրությունը։ Նախնական տեղեկություններով՝ բռնկման պատճառը եղել է էլեկտրահաղորդման լարի անսարքությունը։ Մյուս մեքենաները չեն վնասվել։
Նյու Յորքի 116-րդ ավտոսրահում ցուցադրության է հանվել ավելի քան հազար մոդել մեքենա, հայտնում է RSN-ը։











