Երեւանում այսօր` ապրիլի 10-ին,  մեկնարկել է «Լռության երթը»՝ ի հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից հարյուրավոր քաղաքացիներ երթով շարժվում են «Եռաբլուր» պանթեոն: (ֆոտոռեպորտաժ)

«Ուզում էինք բոլոր զոհվածների հարզատներին մեր ցավակցությունը հայտնել, բայց քանի որ նրանք բոլորը տարբեր մարզերում են ապրում եւ չենք կարող ցավակցել, որոշեցինք բոլոր հոգատար քաղաքացիներով այս երթն անցկացնել` ի հիշատակ նրանց»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լռության երթի» նախաձեռնողներից Քրիստինե Ասատրյանը :

Երթի մասնակիցները ծաղկեփնջերով եւ մոմերով այս պահին Երեւանի Վազգեն Սարգսյանի փողոցով շարժվում են դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ տեղի կունենա մոմավառություն եւ հոգեհանգստի կարգ: