Գառնիի մի քանի հարյուր բնակիչ այսօր՝ ապրիլի 13-ին, փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը ճանապարհը եւ պահանջում են դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան: NEWS.am-ի թղթակիցն հաղորդումէ , որ այնտեղ է նաեւ Կոտայքի մարզի ոստիկանապաետ Վարդան Վարդանյանը, որը փորձում է բնակիչներին համոզել դադարեցնել ցույցը եւ բացել ճանապարհը: Նրա խոսքով, գառնեցիները խախատում են այլ մարդկանց ազատ շարժվելու իրավունքը:
«Կառավարությունն առանց հաշվի առնելու մեր կարծիքը, շինարարություն է անում: Մենք ի սկզբանե դեմ ենք եղել այս ծրագրին: Հիմա էլ պատերազմական իրավիճակում էլի բերեցին տեխնիկան մտցրին եւ սկսեցին գործ անել: պահանջում ենք խնդրին լուծում տալ: Ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, մինչեւ մեր պահանջը կատարեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչներից մեկը:
Ցուցարարաներն իրենց հետ բերել են ՝«Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը»,«Դուրս բերեք շինարարական տեխնիկան», «Չծառայեցնեք հայ զինվորի արյունը ձեր անձնական շահերին», «Ազատ գետին ազատություն» գրությամբ պաստառներ:
Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակի մեջ եւ տեղափոխել Արտաշատի Քաղցրաշեն ու Նարեկ գյուղերը:












