Արագածոտնի մարզում ապրիլի 10-ին դանահարություն է տեղի ունեցել:  26-ամյա Էդգար Խլղաթյանը իրեն հայհոյելու համար դանակահարել է հորաքրոջ տղային:

Դեպքը տեղի է ունեցել Ծաղկահովիտից Նորաշեն տանող ճանապարհին: Էդգար Խլղաթյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

«Քրֆել էր մի քանի անգամ, վերջում ավելի վատ եղավ էլի»,- ասել է նա:

Դանակահարվածը կրծքավանդայի հետին մակերեսի կտրած-ծակած վերք ունի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: