Ականատեսները սոցցանցերում Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առաջին կադրերն են հրապարակում: Պայթյունը տեղի է ունեցել անսարք ավտոբուսում, որն ուղեւորվել է ավտոպարկ՝ վերանորոգման:
Հրդեհը մարելուց հետո տրանսպորտի երթեւեկությունը վերականգնվել է: Ըստ Daily Sabah-ի, դեպքը տեղի է ունեցել Թոփքափը կայարանի շրջակայքում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:











