Ռուսաստանցի զինվորականները Կապուստին Յար պոլիգոնում փորձարկել են Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ապրիլի 18-ին հրապարակել է մարտական հրթիռակոծման տեսագրությունը, հայտնում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ զինավարժությունների առանձնահատկությունը թեւավոր հրթիռի կիրառությունն էր, որն Իսկանդերների ռազմական լրակազմի մաս է հանդիսանում:
«Պայմանական հակառակորդի խորացված հրամանատարական կետի վայրում, որը մեկնարկային դիրքից մոտ 200 կմ հեռավորության վրա էր, ընդամենը ծխացող ձագարափոս է մնացել», - ասված է տեսագրությանը կից գրառման մեջ:
Օպերատիվ-մարտավարական հրթիռային 9Կ720 Իսկանդեր-Մ համալիրը մշակվել է 1990-ականներին եւ սպառազինման է ընդունվել 2006-ին: Հրթիռի գործողության հեռավորությունը 500 կմ է, արտահանման տարբերակի համար` 280 կմ:
Աերոբալիստիկական 9Մ723 հրթիռները կառավարվում են թռիչքի ամբողջ ընթացքում, ինչը դրանց հետագիծը դժվար կանխատեսելի է դարձնում եւ դժվարացնում է ՀՀՊ-ի մարտավարական միջոցների կողմից դրանք որսալը:
Համալիրը կարող է նաեւ բարձր ճշգրտության 9Մ728 (Ռ-500) հրթիռներ կիրառել:











