Գորիսեցի 20-ամյա երիտասարդին հաջողվել է մոլորեցնել Սյունիքի մարզի հայանքներից մեկի ղեկավարին եւ 50 հազար դրամ գումար կորզել նրանից:
Համայնքապետը մարտի 30-ին Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը անհայտ անձը զանգահարել է իրեն, ներկայացել որպես պաշտոնատար անձի որդի, խնդրել 50 հազար դրամ փոխանցել, որը կվերադարձնի: Փոխանցելուց հետո գյուղապետը հասկացել է, որ իրեն խաբել են:
Երիտասարդը, որին Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է, Գորիսի բնակիչ, 1996թ. ծնված Էդմոն Ասրյանն է, որը խոստովանել է, որ նախկինում եւս 7 գյուղապետից փորձել է այդ կերպ գումար կորզել, սակայն չի հաջողվել:











