«Հոնդան» կրկնել է Chevrolet ընկերության փորձը, որը իր Silverado պիկապի ու դրա հետ մրցակցող Ford F-150–ի բեռնախցի ամրությունը ստուգել էր աղյուսների օգնությամբ: Ճապոնական արտադրողը ստուգել է Ridgeline մոդելի բեռնախցային մասի ամրությունը, որը պլաստիկ կոմպոզիտային նյութից պատրաստված բեռնավորման հարթակ ունի, հայտնում է Motor–ը:
Honda Ridgeline-ի բեռնավորման հարթակից բեռնախցի վրա են գցել մոտ 60 փոքր բետոնե աղյուսներ, ոոնցից յուրաքանչյուրը շուրջ վեց- յոթ կիլոգրամ է կշռում: Այսպիսով, բոլոր աղյուսների ընդհանուր քաշը գերազանցել է 400 կգ-ն: Հենց բեռնավորման հարթակը դատարկվել է ու մաքրվել, դրա վրա ոչ մի լուրջ վնասվածք, բացի աննշան փոսերից, չի հայտնաբերվել:
Chevrolet ընկերությունը բեռնավորման հարթակից Silverado –ի եւ F-150-ի վրա էր նետել 347 կիլոգրամ ընդհանուր քաշով աղյուսներ: Մի քանի փորձից հետո «Սիլվերադո»-ի մետաղական բեռնավորման հարթակի վրա միայն մի քանի փոսեր էին մնացել, իսկ F-150–ի ալյումինային հարթակի վրա՝ կտրվածքներ ու անցքեր: Ընդ որում «Հոնդան» ի տարբերություն Chevrolet–ի, բեռնավորման հարթակների ամրության լաբորատոր թեստեր չէր արել:











