Մելբուռնից ոչ հեռու սարդանման ծովախեցգետինների հսկայական վտառ է հավաքվել: Հարյուր հազարավոր ծովախեցգետիններ ամեն տարի տեղաշարժվում են դեպի մայրցամաքի հարավային ափեր, հենց որ ջուրը սկսում է սառչել: Կուտակումների մեջ կարող են մինչեւ 10 շերտ ծովախեցգետիններ լինել, որոնք կուտակված են 100 մ երկարությամբ, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

Կուտակվելով մի տեղում՝ ծովախեցգետինները մեծացնում են ողջ մնալու շանսերը: Քանի դեռ նրանց նոր պատյանը չի կարծրանում, նրանք խոցելի են գիշատիչների համար: