Սան Ֆրանցիսկոյի բնակելի թաղամասերից մեկում՝ բիզնես կենտրոններով եւ բազմաթիվ գրասենայկային շինություններով փողոցի մոտ, հրդեհ է բռնկվել, որին տվել են վտանգավորության 5-րդ, ամենաբարձր մակարդակ: Այս մասին հայտնում է San Francisco Chronicle թերթը:
Հայտնի է, որ այրվել է 6 տուն, տարհանվել՝ 42 մարդ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Բռնկումը սկսվել է Բերնալ Հայթսի շրջանում: Կրակն արագ տարածվել է կողք կողքի գտնվող երկհարկանի եւ եռահարկ տների ուղղությամբ: Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ:











