Nissan ընկերությունը GT-R Drone կվադրոկոպտեր է ներկայացրել, որը ստեղծվել է հատուկ GT-R սուպերքարի նկարահանումների համար: Ճապոնացիներն անօդաչու թռչող սարքն աշխարհի ամենաարագ դրոնն են կոչում:
Կվադրոկոպտերը ստեղծվել է Tornado XBlades Racing թիմի մասնակցությամբ, որտ հաղթել է Դուբայում անցկացված World Drone Prix առաջին միջազգային մրցույթում: 0.7 կգ քաշով սարքը 4 էլեկտրական շարժիչ ունի եւ 1400 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:
GT-R Drone-ը կարող է մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել 1.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 185 կմ/ժ է: Համեմատության համար նշենք, որ նորացված Nissan GT-R-ը՝ 3.8 լիտր ծավալով եւ 570 ձիաուժ հզորությամբ, առաջին 100 կմ-ը զարգացնում է 2.8 վայրկյանում:
Կվադրոկպտերն ու նորացված Nissan GT-R-ը Գուդվուդի Արագության փառատոնում ճապոնական ընկերության ցուցանմուշների մաս կկազմեն:











