Ավստրալիայում փքաբլիթներ են թխել, որոնք նման են Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Mashable-ը հայտնում է, որ թխվածքը հորինել է Doughnut Time ցանցը:
«Եթե Դոնալդ Թրամփին 2016-ին ԱՄՆ-ի նախագահ ընտրելու միտքն այնքան էլ ախորժալի չէ, դրա ուտելի տարբերակը ձեր քիմքին ավելի հաճելի՞ կլինի» – գրում է պարբերականը:
Թրամփի տեսքով փքաբլիթը նվիրված է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությանը, որը նշվում է հուլիսի 4-ին: Թխվածքը խաղարկում է քաղաքական գործչի սանրվածքը եւ տոնի անվանումը. փքաբլիթը կոչվում է Hair Dependence Day, հայտնում է Gazeta-ն:











