Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այսօր՝ հուլիսի 4-ին, քննարկել են ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարներն անդրադարձել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։











