Նանթեում հուզիչ պատմություն է կատարվել, փոստատարին, որը տասը տարի նամակներ էր բաժանում իր շան՝ Պրյունելի հետ, ղեկավարությունը հանկարծ արգելել է շանը իր հետ աշխատանքի տանել: Որոշումը առաջացրել է տեղի բնակիչների վրդովմունքը, հայտնում է France Bleu ռադիոկայանը:

«Մի քանի օր շարունակ փոստատար Ֆիլիպ Ռիկոյյոն վատ տրամադրություն ուներ, նա պետք է աշխատեր առանց իր շան»,- հայտնում է France Bleu-ն:

Փոստային բաժանմունքի ղեկավարության կարծիքով շան ներկայությունը անհամատեղելի է փոստատարի աշխատանքի հետ, քանի որ «պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում տեղի բնակիչների անվտանգության համար»:

Տեղի բնակիչները, իրենց հերթին, վրդովվել են ընդունված որոշումով ու սկսել են ստորագրություններ հավաքել Պրյունել շանը վերադարձնելու համար, որը տասը տարում դարձել էր թաղամասի իսկական աստղը:

Երկուշաբթի, հուլիսի 4-ին, հավաքվել է 700 ստորագրություն: Առաջիկա օրերին Պրյունելին աշխատանքի վերադարձնելու խնդրանքով ստորագրությունները կուղարկվեն փոստի ղեկավարությանը: