Եվրոպական կենտրոնական բանկը հուլիսի 5-ին Մայնի Ֆրանկֆուրտի իր կենտրոնական գրասենյակում ներկայացրել է 50 եվրո արժողությամբ նոր թղթադրամը, որը շրջանառության մեջ կմտնի 2017-ի ապրիլի 4-ին։ Մինչեւ այդ պահը բանկը պետք է բաշխի նոր թղթադրամները ֆինանսավարկային կազմակերպություններին, թարմացնի ծրագրային ապահովումը բանկոմատներում եւ առեւտրային ավտոմատներում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նոր թղթադրամների վրա կհայտնվի հին հունական դիցաբանության աստվածուհի Եվրոպայի պատկերը։ Նրա պատկերը կլինի ջրային նշանի տեսքով եւ հոլոգրաֆիկ ուղղահայաց գծի վրա։ Եվս մեկ տարբերակիչ նշան  է ստորին ձախ անկյունում 50 թիվը, որը, անկյան թեքությունից կախված,  փոխում է իր գույնը կապույտից մուգ կանաչ։