Հուզիչ տեսանյութն այն մասին, թե ինչպես է խիզախ փոքրիկ գետաձին փորձում մորը փրկել քաղցած առյուծից, նվաճել է համացանցը: Տեսանյութը հրապարակվել է Քրյուգերի Ազգային պարկի էջում:
Փոքրիկը թույլ չի տալիս գիշատչին մոտենալ վիրավոր մորը: Ի վերջո, առյուծը նահանջում է:
Հոլովակի հեղինակները նշում են, որ փոքրիկի քաջությունը, ցավոք, չի հաղթում քաղցին եւ երաշտին: Դեպքից մի քանի օր անց մայր գետաձին ու փոքրիկը, այնուամենայնիվ, մահանում են:











