Ասիացու արտաքինով տղամարդը հումորի յուրահատուկ զգացում է դրսեւորել՝ որոշելով ճայթուկներով «ցնցուղ» ընդունել։ Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Չինաստանում, գրում է Mirror–ը։

Տեսանյութում տղամարդը հանգիստ լոգանք է ընդունում եւ մազերին շամպուն է քսում։ Հետո նա վերցնում է լուցկին եւ վառում իր գլխավերեւի «ցնցուղը»։ Չնայած շուրջբոլորը թռչող կայծերին՝ տղամարդը շարունակում է «լողանալ» ասես բան չի պատահել։ Բայց հանկարծակի բռնկված բոցը նրան ստիպում է ընդհատել այդ տարօրինակ զբաղմունքը։