Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի իշխանությունները չեղյալ են հայտարարել VR-պոռնո փառատոնը մեծ թվով այցելուների պատճառով, հայտնում է The Next Web–ը։
Տոկիոյի քաղաքապետարանը կարծում է, որ փառատոնի նկատմամբ նման մեծ հետաքրքրությունը բնակչության համար վտանգ է ներկայացնում։

Թերթը մեջբերում է ճապոնացի լրագրողի բառերը, որը պատրաստվում էր այցելել փառատոնը եւ ժամանել էր իրադարձություններից մեկ ժամ առաջ։ «Ինձ չհաջողվեց փառատոնին ներկա գտնվել։ Փողոցները լեփ–լեցուն էին մարդկանցով։ Նրանք այնքան շատ էին, որ ոստիկանությունը չէր կարողանում նրանց վերահսկել»,– գրել է նա իր բլոգում։