Ալբանիայի հեռուստաընկերություններից մեկը, մարկետինգային աննախադեպ որոշում է  կայացրել. հաղորդումների ռեյտինգը բարձրացնելու նպատակով եթեր է մտցրել, մեղմ ասած, խորը դեկոլտեով աղջիկների: Իհարկե, հեռուստատեսությունը սա պաշտոնապես բացատրում է, ոչ թե ռեյտինգը բարձրացնելու նպատակով արված քայլ, այլ որպես ապացույց, որ իրենց հեռուստաալիքը իրադարձությունների մասին հաղորդում է միայն «մերկ ճշմարտությունը»: