Ամերիկյան տաղանդների America's Got Talent շոուին մասնակցել է Հավայան կղզիների 90-ամյա մի բնակչուհի Դորոթի Ուիլյամս անունով: Նա խոստացել է պարել եւ սկսել է ռիթմիկ շարժումներ անել ռետրո մեղեդու տակ: Հետո բոլոր կանանց համար անսպասելիորեն նա սկսել է հանվել, հայտնում է Lenta-ն:
Հավայան կղզիներից թոշակառու կնոջ համարը ցնցել է մրցույթի հանդիսատեսին եւ ժյուրիին: Նրանք շնորհակալություն են հայտնել լավ տրամադրության համար, որը նա նվիրել է իր պարով եւ նրան սքանչելի են կոչել:











