Ավստրալիայում երկու շնաձուկ ջրի տակ կռիվ են կազմակերպել, որի պատճառը դարձել է էգի` զուգավորումից հրաժարումը: Հենց այդ պատճառով նա փորձել է փախչել չափից ավելի համառ սիրահետողից, հայտնում է Mirror-ը:
Շնաձկներին նկարահանել են սուզակները, որոնք ջրասուզում էին իրականացնում Քվինսլենդի ափերի մոտ: Բոլորովին ուշադրություն չդարձնելով մարդկանց` հուզական զույգը բավականին բուռն պարզել է հարաբերությունները, ավազի ամբողջ ամպեր առաջացնելով:
Արուն ամուր բռնել է էգին, իսկ նա ջանքեր չի խնայել կավալերին հեռու քշելու համար: Արդյունքում շնաձկները դադարեցրել են կռիվը եւ յուրաքանչյուրը լողացել է իր ուղղությամբ:












