Թայվանի մայրաքաղաք Թայբեի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 20 մարդ է տուժել:

Չինական CCTV հեռուստաալիքի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Սունշան կայարանում: Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարել են: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:

Ոստիկանության տվյալներով, վագոնի նստարաններից մեկի վրա պայթուցի սարքի հետքեր են հայտնաբերվել, ինչպես նաեւ հրավառության տեխնիկայի նման առարկա: