Թայվանցի մոդելը կարծում է, որ իր մեջ չարք է մտել։ Աղջիկը, որը հայտնի է Պույ մականունով, կարծում է, որ իր մեջ չար ոգի է ապրում։ Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նա սկսել է իրեն անադեկվատ պահել։ Նա բղավել է եւ ծամածռել դեմքը, իսկ իր ներսում ապրող չարքն ասել է, թե իրեն շատ է դուր գալիս աղջկա մարմինը, եւ ինքը տենչում է նրա մարմինն ու արյունը, գրում է Daily Star–ը։

Դիվահար մոդելին հնարավոր է եղել հանգստացնել միայն այն բանից հետո, երբ հաղորդավարը հանել է Բուդդայի պատկերով մեդալիոնը։ Դրանից հետո չար ոգին մի փոքր հանդարտվել է։ Աղջկա խոսքով՝ չարքն իր մեջ մտել էր Սիամական ծոցում հանգստանալու ժամանակ։