Մեծ Բրիտանիայի բնակիչն առաջինն է դարձել, ում հաջողվել է կես տոննա քաշ բարձրացնել: Ճիշտ է, դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը եւ սեփական խոստովանությամբ, քիչ էր մնում` կյանքից զրկվեր: Այնուամենայնիվ, Էդդի Հոլլը չի ափսոսում իր արարքի համար եւ մտադիր է հավակնել Աշխարհի ամենաուժեղ մարդու տիտղոսին, գրում է Mirror-ը:
28-ամյա տղամարդը մասնակցել է World Deadlift Championships-ին: Նա հեշտությամբ բարձրացրել է կես տոննա քաշով ծանրաձողը: Նրան դա հաջողվել է, բայց դրանից անմիջապես հետո նա ուշաթափվել է: «Դա քիչ էր մնում` սպաներ ինձ: Մարմնիս վրա ճնշումն աներեւակայելի էր… Բայց ես արեցի դա: Վստահ եմ, որ իմ արարքը պատմության մեջ կմտնի», - իր զգացողություններն է ներկայացրել Հոլլը:











