Երկուշաբթի երեկոյան մի քանի պտտահողմ է գրանցվել ԱՄՆ Մինեսոթա նահանգում։ Դրանցից առաջին գրանցվել է Լիտչֆիլդ քաղաքում, հայտնում է The Weather Channel-ը։
Շրջանային շերիֆի խոսքով՝ աղետի պատճառով վնասվել է 15-20, ամբողջովին ավերվել է 2 տուն։
Ավելի ուշ պտտահողմն անցել է Ուոթքինսի տարածքով, ուր նույնպես վնասել է մի շարք շինություններ։ Բացի այդ, երեկ Մինեսոթան տուժել է ջրհեղեղից։ Մի քանի ժամվա ընթացքում նահանգի կենտրոնում ու արեւելքում տեղացել են 254-304 միլիմետր տեղումներ։











