Դալլասի կենդանաբանական այգու Youtube-ի պաշտոնական ալիքում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երկու ամսական փիղը լողում է լողավազանում։ Տեսագրության մեջ մեծ ականջներով փոքրիկն ամառային ցնցուղ է ընդունում եւ կյանքում առաջին անգամ սուզվում փչովի լողավազանում, գրում է Lenta-ն, հղում կատարելով Mashable-ին։

Տեսագրության մեկնաբանություններում օգտատերերը պատմում են, որ փղիկի ջրային պրոցեդուրաները իրենց լայն ժպիտներ են պարգեւել, եւ իրենք նկատել են նաեւ, որ կենդանին լողում էր որտեղ պատահի, բայց ոչ հենց լողավազանում։