ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձով է դիմել ֆրանսիացի գործընկերոջը` Ֆրանսուա Օլանդին եւ ֆրանսիացի ժողովրդին: Նա ցավակցություն է հայտնել Նիսում առնվազն 84 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության ընթացքում զոհվածների հարազատներին եւ ազգականներին:
Պուտինը նշել է, որ որոշել է Օլանդին հրապարակայնորեն դիմել, որովհետեւ հասկանում է, որ Նիսում սարսափելի իրադարձություններից հետո ֆրանսիական ղեկավարությունը հեռախոսազրույցների ժամանակ չունի: «Թանկագին Ֆրանսուա, Ռուսաստանը գիտե, թե ինչ բան է ահաբեկչությունը եւ այն սպառնալիքները, որ դա ստեղծում է մեզ բոլորիս համար: Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ բախվել է նման ողբերգությունների եւ խորապես վշտացած է տեղի ունեցածից, ցավակցում է ֆրանսիացի ժողովրդին եւ համերաշխ է նրա հետ», - հայտնել է ՌԴ-ի ղեկավարը:
Նիսում հանցագործությունը, որի հետեւանքով զոհվածներ եւ տուժածներ կան, այդ թվում` ռուս քաղաքացիների շրջանում, լիովին տարբեր է իր դաժանությամբ եւ առանձնահատուկ ցինիզմով», - նշել է նա:











