Hyundai ընկերությունն արտադրել է i20 հեչբեքը, որը կարելի է կառավարել մտքի ուժով: Փորձարկումը Driven By Optimism արշավի մի մասն է (Լավատեսությամբ առաջնորդվող), որի ժամանակ արտադրողը փորձում է մարտահրավեր նետել կենցաղին նոր տեխնոլոգիաների եւ մարդկային ոգու համադրության միջոցով, գրում է Motor-ը:
Փորձի ժամանակ օգտագործվել է հատուկ լրակազմ, որը ուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով այդ ազդակները վերածում է սովորական հրահանգների: Հետո ուղեղի ազդակներն ուղարկում են համակարգչին, որը կառավարում է մեքենան: Դրական մտքերն ակտիվացրել են աքսելատորը, իսկ չեզոք կամ ցրված մտքերը՝ արգելակը: Ղեկը կառավարել է ինժեները, որը եղել է հետին շարքում:
Մտքի ուժով կառավարվող մեքենայի փորձարկմանը մասնակցել են Atlantic Endeavour-ի թիմի անդամները:











