Nissan ընկերությունը դեռ 2013–ին ներկայացրել էր BladeGlider կոնցեպտը, սակայն միայն հիմա են ինժեներները ներկայացրել երեքտեղանոց այդ էլեկտրական մեքենայի նախատիպը։ Ինժեներների թիմը երեք տարում կարողացել է կատարելագործել դիզայնը, աեորոդինամիկ բնութագրերը եւ կոնցեպտուալ էլեկտրամեքենայի ինտերիերը, հայտնում է Naked-Science–ը։

Nissan BladeGlider էլեկտրամոբիլը երեքտեղանոց տրանսպորտային միջոց է, որի վարորդի նստատեղը մեքենայի մեջտեղում է գտնվում, իսկ երկու ուղեւորների նստատեղերը՝ մեքենայի հետեւում։ Կոնցեպտի ընդհանուր երկարությունը կազմում է 4300 մմ, բարձրությունը՝ 1850 մմ, լայնությունը՝ 1300 մմ։

Կոնցեպտուալ մեքենայի կորպուսը V-աձեւ տեսք ունի։