Թուրքիայի արեւելքում՝ Վան նահանգում, ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական Dogan news գործակալությունը:
Դեպքի վայր մեծ թվով ոստիկանական եւ շտապօգնության մեքենաներ են ժամանում:
Սոցցանցերի օգտատերերը հաղորդել են, որ պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է հարեւան շենքերի ապակիները: Տուժածների թիվը ճշտվում է:
Առայժմ հստակ հայտնի չէ, թե ով է պատասխանատու պայթյունի համար:











