Թուրքիայի արեւելյան Վան նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, 3 մարդ է զոհվել, 40 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական Dogan գործակալությունը:
Միջադեպի արդյունքում երկու ոստիկան է տուժել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Dogan-ի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի են դրել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել:











