Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան: Այս կասկածանքով Երեւանի Ամիրյան փողոցի 23 շենքի մոտից ոստիկանություն բերման ենթարկվեցին երեք քաղաքացի՝ «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայով:
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ատրճանակ եւ 12 փամփուշտ:
Համաձայն դատաձգաբանական փորձաքննության եզրակացության, հայտնաբերված ատրճանակները հանդիսանում են ակոսաող հրազեններ, իսկ փամփուշտները՝ ռազմամթերք:
Նախաքննությամբ պարզվել է, որ ատրճանակներն ու փամփուշտները ապօրինի կերպով պահել է Էդգար Զ.-ն: հարուցված քրեական գործի շրջանակում նա բերման է ենթարկվել ու կալանավորվել է:
Բերման ենթարկված մյուս երկու քաղաքացիներն ազատ են արձակվել: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում:











