Ոստիկանությունը բացահայտել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գտնվող կիսակառույց շինությունում 3 անձիք թմրամիջոց են պատրաստել: 

Ոստիկանները տեղեկությունը ստացել են օգոստոսի 19-ին: Շինությունում, որը նմանվել է թմրաորջի, հայտնաբերվել են ներարկիչներ լցված կոդեին տեսակի թմրամիջոցին նմանվող գորշ հեղուկով, բենզինի տարաներ, տարատեսակ դեղահաբեր ու տուփեր, յոդ եւ այլ առարկաներ:

Թմրամիջոց պատրաստելու կասկածանքով բերման են ենթարվել 1964թ. ծնված Տարոն Սեկոյանը եւ 1980թ. ծնված Ալֆրեդ Իսայանը, որոնք ոստիկանությունում ցուցմունք են տվել, որ պատրաստում էին կոդեին տեսակի թմրամիջոց՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:  Պարզվել է նաեւ, որ նրանց հետ եւս մեկ անձ է եղել՝ 1987թ. ծնված Ալբերտ Գրիգորյանը

Հայտնաբերվածն առգրավվել է: