Թուրք հայտնի ռեժիսոր Իսմաիլ Գյունեշի նկարահանած  եւ  Հայոց ցեղասպանությունը ժխտող, 1915-ը պարզապես ընդհանուր ողբերգություն ներկայացնող «Քարավան 1915» ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում։

Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից:

Նա շեշտել է, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:

Ֆիլմը Թուրքիայում մեծ էկրան է բարձրանալու հոկտեմբերի 7–ին։ Ֆիլմում նկարահանվել է նաեւ հայ դերասանուհի Ռոզա Հովհաննիսյանը, իսկ երաժշտական ձեւավորումն իրականացրել է Սուրեն Ասատրյանը։