Օգոստոսի 20-ի երեկոյան Վերին Արտաշատ գյուղում հնչակ կարոցների վերաբերյալ ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կրակոցը հնչել էր Նորաշեն տանող ճանապարհին: Ավելի ուշ գյուղում ոստիկանները հայտնաբերել են «Ժիգուլի», որի վրա որսորդական հրացանի կրակոցների հետքեր են եղել:

Նախնական տեղեկություններով հրազենային վիրավորումով հիվանդանոց էր տեղափոխվել մեքենայի վարորդը: Նրան տեղափոխել էին Երեւան՝ վիրահատության, վնասվել էին դեմքն ու կրծքավանդակը:

Վիրահատությունից հետո տուժողը ոստիկաններին պատմել է, որ միայնակ այգուց տուն էր վերադառնում, երբ պայթյունի ձայն է լսել ու կորցրել գիտակցությունը: Ուշքի է եկել միայն հիվանդանոցում:

Պարզվել է, որ կարողը նույն գյուղի բնակիչ Մհեր Ս.-ն, որը ներկայացել է ոստիկանություն եւ բերել նաեւ հրացանը: Նա նշել է, որ պատահաբար է կրակել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: