Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Անանիա Շիրակացի ճեմարան էր եկել թոռնուհու հետ, որն այս տարի առաջին դասարան է գնում:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ Ջուլյայի համար այս դպրոցն են ընտրել, քանի որ երեխայի մայրն էլ է այստեղ սովորել: Թե ինչպես են վճարելու տարեկան երկու մլն դրամ վարձը, Հովիկ Աբրահամյանը խոստացավ այդ հարցի պատասխանն ասել, երբ կքննարկեն ընտանիքով:
Վարչապետի թոռնուհուն ուղեկցում էին նաեւ մայրն ու տատիկը:















