Ռուսաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հարձակվել էր բժիշկ ռենտգենաբանի վրա ու ծեծել նրան: Կասկածյալին դուր չէր եկել, որ ինքը ստիպվածէ եղել երկար սպասել հերթում՝ մինչեւ իրեն կընդունեն: Ականատեսներից մեկն էլ տեսագրել է տեղի ունեցածը:
Life-ը հայտնում է, որ հարձակվածը հիվանդներից մեկի եղբայրն էր: Նա քրոջը բերել էր քաղաքի հիվանդանոց՝ հետազոտության:
«Նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ տեղի բնակիչը քրոջը բերել էր հետազոտության ռենտգենաբանի մոտ ու բժշկի կաբինետում ծագած վեճի ժամանակ վնաս պատճառել բժշկին»- հայտնում է աղբյուրը:
Հարկ է նշել, որ կասկածյալը երեք անգամ դատված է եղել՝ մարդուն ծեծելու ու ավազակային հարձակման համար:
Տուժած բժիշկը վերակենդանացման բաժանմունքում է: Նա ծանր վնասվածքներ է ստացել, այդ թվում ծնոտի, ձեռքերի ու կոնքերի կոտրվածք:











