Օգոստոսի 25–ին իրավապահներին հայտնի է դարձել, որ Հրազդանի Խանջյան փողոցի բնակիչ Ժորա Մելքոնյանը պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Նույն օրը ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները խուզարկել են տունը եւ ննջասենյակից հայտնաբերել կանաչ գույնի կանեփանման զանգվածի 23 փաթեթ, տանիքից՝ 460։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։
50–ամյա ժորա Մելքոնյանը բերման է ենթարկվել, ապա ստորագրությամբ բաց թողնվել։











