Ավստրալիայի Վիկտորիա նահանգում տեսահսկման խցիկը թասմանյան պարկավոր գայլ է նկարահանել, որը երկրի երեսից անհետացել էր 1936 թվականին: Այս մասին գրում է Oane.ws-ը:

Ներկայում փորձագետները փորձում են պարզել, արդյո՞ք կենդանին իսկապես պարկավոր գայլ է:

Մինչ այս վայրի միջավայրում թասմանական գայլ չեն նկատել: Գիտնականները մի քանի տարի առաջ փորձել են այս գայլը վերստեղծել լաբորատոր պայմաններում՝ գենային ինժեներիայի օգնությամբ, սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Պարկավոր գայլի մասին առաջին անգամ հիշատակվել է 1808 թվականին, սակայն, դատելով քարանձավային գրություններից, այս կենդանին գոյություն է ունեցել դեռեւս մ.թ.ա. 1000 թվականին: