Ճապոնիայի բնակիչ Ջուն Յոշիզուկին իր կատվի ծննդյան տարեդարձի պատվին նրա համար ընթրիք է պատրաստել, հայտնում է Mashable-ը:
Փորձարկման համար տղամարդը Կոհակու անունով իր սիրելի կատվի առաջ երկու պնակ է դրել՝ տոնական կերակուրով եւ կատվի կերով: Չոր կերին կատուն մոտ չի եկել: Ջունը նկարահանել է սննդի պատրաստումը եւ սեպտեմբերի 19-ին հրապարակել YouTube-ի իր ալիքում: Մեկ օրվա ընթացքում այն 440 հազարից ավելի դիտում է ունեցել:











