ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին եւ նրան ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերին:
Նախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։











