Թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի եւ տեղեկատվության փոխանակման համար։ Այս մասին, նյույորքյան աշխատանքային այցի ընթացքում, Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Էնվեր Հոջան ներկայացրել է միջազգային բեմահարթակում, մասնավորապես Եվրոպական Միության հետ համագործակցությանն ուղղված Կոսովոյի ջանքերը։











