Ամերիկացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Մել Բրուքսը փորձել է  կատակով հանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անդրավարտիքը, երբ նա իրեն էր հանձնում արվեստի մեջ ունեցած ներդրման համար մեդալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2015-ին պատրաստված ազգային մեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Օբաման ռեժիսորի պարանոցին է կախել մեդալը, իսկ Բրուքսը ձեռքով այնպիսի շարժում է արել՝ կարծես պատրաստվում է նրա վրայից հանել անդրավարտիքը:

Մել Բրուքսը ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ դերասան է, որը հռչակվել է իր կինոնմանակումներով ֆարս-ֆիլմերով: 1999 թվականին նա Օսկար է ստացել «Պրոդյուսերներ» իր առաջին ֆիլմի սցենարի համար: